Մենք ինքներս մեզ պատմություններ ենք պատմում, որ ապրենք

հատված Ջոան Դիդիոնի «Սպիտակ ալբոմը» պատմվածքից

Մենք ինքներս մեզ պատմություններ ենք պատմում, որ ապրենք։ Արքայադուստրը բանտարկված է հյուպատոսարանում։ Կոնֆետով տղամարդը երեխաներին ծովը կտանի։ Տասնվեցերորդ հարկում՝ պատուհանի դրսի եզրին, մերկ կինը ձանձրույթի զոհ է դարձել կամ մերկ կինը էքսհիբիցիոնիստ է․ «հետաքրքիր» կլիներ իմանալ, թե որն է ճիշտը։ Մենք ինքներս մեզ ասում ենք, թե տարբերություն կա՝ մերկ կինը պատրաստվում է մահացու մեղք գործել, թե քաղաքական բողոք հայտարարել, կամ թե արիստոփանեսյան տեսանկյունից, հետևի պատուհանում արտացոլվող, քահանայի հագուստով հրշեջի օգնությամբ մարդկային կարգավիճակին վերադառնալով՝ պատրաստվում է լինել հեռուստաոսպնյակին ժպտացողը։ Մենք փնտրում ենք քարոզը՝ ինքնասպանության մեջ, հինգ հոգու սպանության սոցիալական կամ բարոյական դասերը։ Մենք մեկնաբանում ենք այն, ինչ տեսնում ենք, բազմաթիվ հնարավորություններից ընտրում ենք ամենաաշխատող տարբերակը։ Մենք, հատկապես, երբ գրող ենք, ամբողջությամբ ապրում ենք հուսահատ պատկերների վրա պատմության գծեր կառուցելով, այն «գաղափարներով», որոնց միջոցով սովորել ենք սառեցնել փոփոխվող մոգական պատկերները՝ մեր իրական փորձառությունը։