Կարլ Յունգի նամակը Ֆաննի Բաուդիչին

«Կ․Գ․ Յունգ․ Նամակներ» գրքից, ընտրող և խմբագիր՝ Ջերարդ Ադլեր, հատոր 1: 1906-1950

22 հոկտեմբերի 1916

Ֆաննի Բաուդիչին

Հարգելի՛ տիկին Բաուդիչ,

Հասկանալի է, որ քանի դեռ նայում ես մյուս մարդկանց և պրոյեկտում քո հոգեբանությունը նրանց վրա՝ երբեք չես հասնի ներդաշնակության ինքդ քեզ հետ։ Ցավում եմ, որ նույնիսկ իմ ներկայության փաստը քեզ հեռացնում է ինքդ քեզնից և անհրաժեշտ է լինում արժեզրկել ինձ այնքան, որ կարողանաս կենտրոնացնել լիբիդոդ քո անհատականության վրա։ Ես չեմ առարկում, քանի դեռ այս գործողությունը ծառայում է քո լավագույն շահին։ Գիտեմ, որ այսպես քիչ մարդիկ չէ, որ վարվում են։ Այնուամենայնիվ, պետք է խնդրեմ, որ համբերես։ Շաբաթվա վերջում պետք է անցնեմ զինվորական ծառայության և վերադառնամ միայն դեկտեմբերի վերջին։ Իսկ դրանից հետո ցանկանում եմ աշխատել քեզ հետ։

Ես գիտակցում եմ, որ քո նկարագրած իրավիճակում կարիք ունես ավելի հստակ տեսնելու։ Բայց տեսողությունդ հստակ կդառնա միայն այնժամ, երբ նայես քո սեփական սրտի մեջ։ Առանց դրա ամեն ինչ աններդաշնակ է թվում․ միայն ներսում է, որ ամենը միաձուլվում է մեկ ամբողջության մեջ։ Ով նայում է դեպի դուրս՝ երազում է, ով նայում է ներս՝ արթնանում է։ Լավագույն մաղթանքներով,

Անկեղծորեն քո, դոկտոր Յունգ